Սահլևս ընկերությունը, հանդիսանալով որպես կրակայրիչ արտադրող, իր բազմամյա գործունեության ընթացքում բազմիցս արժանացել է իր արտասահմանյան գործընկերների բարձր գնահատականին՝ արձանագրած գերազանց ցուցանիշների շնորհիվ: Միավորելով մեր փորձը, գիտելիքներն ու արտադրանքի բարձր որակը՝ ամենուր ստեղծել և շարունակում ենք ստեղծել ամուր գործընկերային հարաբերություններ:
Նշենք նաև, որ Սահլևս ընկերությունը հանդիսանում է հարավկորեական Dorco ապրանքանիշի միակ ու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ապրանքանիշը ներկայացնում է տղամարդկանց ու կանացի ածելիների լայն տեսականի: Dorco-ն է, որ աշխարհում առաջին անգամ առաջ քաշեց 6 սայրից բաղկացած ածելիների գաղափարը և իհարկե իրականություն դարձրեց այն:
Սահլևս ընկերությունն իր արտասահմանյան գործընկերների հետ փոխհարաբերություններում առաջնորդվում է համագործակցության երկարաժամկետության. փոխշահավետության սկզբունքներով և միշտ բաց է նոր, հեռանկարային գործընկերության առաջարկներ քննարկելու համար: